Ադրբեջանի անկախության վերականգնման օրը. Միլլի մեջլիսը շնորհավորում է Ալիևներին
 Ադրբեջանի անկախության վերականգնման օրը.  Միլլի մեջլիսը շնորհավորում է Ալիևներին
14:13     17 10 2025    
Միլլի մեջլիսը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ հոկտեմբերի 18-ի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ խոսնակ Սահիբա Գաֆարովան այս առաջարկը ներկայացրել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։

Նա նշել է, որ վաղը Ադրբեջանում Անկախության վերականգնման օրն է. «Առաջարկում եմ այս առիթով Միլլի մեջլիսի անունից շնորհավորական նամակ հղել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային»։

Խորհրդարանի անդամները ծափահարություններով են ընդունել խոսնակի առաջարկը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Միլլի-մեջլիս  


Լրահոս