Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
 Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
17:20     27 10 2022    
Մոսկվան Երևանից պաշտոնական հաստատում և պարզաբանում է խնդրել Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ կայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։

«Մենք տարակուսանքով ընդունեցինք նման հայտարարություններն ու հաղորդագրությունները։ Հիշեցնեմ, որ խոսքը Պետդումայի պատգամավորի մասին է։ Մենք անմիջապես դիվանագիտական ուղիներով դիմեցինք պաշտոնական հաստատման ու պարզաբանման համար։ Մենք պաշտոնապես խնդրեցինք ճշտել՝ արդյոք դա այդպես է և ինչի հետ է կապված այս ամենը:

Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում», - ասել է Զախարովան:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս