Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է սպանված ու գերի ընկած հայ զինվորականների թիվը
 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է սպանված ու գերի ընկած հայ զինվորականների թիվը
13:25     06 10 2022    
Երևանին հանձնվել է 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ի հայկական զինված սադրանքի կանխման ժամանակ գերեվարված 17 զինծառայող և այդ նույն սադրանքի ժամանակ ոչնչացված հայերի 133 դիակ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական, արդարադատության կրտսեր խորհրդական Իլգար Սաֆարովը Ադրբեջանի գլխավոր դատախազության և արտաքին գործերի նախարարության համատեղ ճեպազրույցում, որը նվիրված էր հայ զինծառայողների և ապօրինի հայկական զինված կազմավորումների անդամների կողմից 1988 թվականից մինչ օրս Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին։

«Սեպտեմբերի 12-ի գիշերը Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ հայկական զինված ուժերի լայնածավալ սադրանքը կանխելու ընթացքում զոհվել է 80 ադրբեջանցի զինծառայող, 274-ը՝ վիրավորվել»,- ընդգծել է Սաֆարովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-գլխավոր-դատախազություն  


Լրահոս