Չավուշօղլու. Հատուկ ներկայացուցիչներն աշխատում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ
  Չավուշօղլու.  Հատուկ ներկայացուցիչներն աշխատում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ
09:41     30 09 2022    
Ղարաբաղում Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ Ադրբեջանի հերոսական բանակի հաղթանակից հետո հնարավորություն ստեղծվեց, և մենք քայլեր ենք ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում։

Նախարարի խոսքով, քայլեր են ձեռնարկվում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Նա նշել է, որ չնայած Հայաստանի կողմից կարգավորմանն ուղղված քայլերի բարդությանը, հատուկ ներկայացուցիչները շարունակում են աշխատել այս ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Հայաստան  


Լրահոս