Այս մասին CNN-Turk-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարը ասաց. «Մինչ վերջերս նրանք քիչ թե շատ չեզոք էին: Մենք գիտենք, որ հայկական լոբբին այս երկրներում ուժեղ է: Հայկական լոբբին կարող է և ազդում է այդ երկրների կառավարությունների վրա: Այսօր մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում բնակվող հայերը կազմակերպված սեւ քարոզչական արշավ են անցկացնում Ադրբեջանի դեմ: Բայց, ցավոք, այս օրերին որոշ երկրներ ցույց են տվել միակողմանի դիրքորոշում, եղել են կոշմնակալ դեպքեր: Սա նույնպես անընդունելի է: Այդ պատճառով մենք ասացինք մեր խոսքը»:
Շարունակելով իր խոսքը ՝ Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ եթե միջնորդները ցանկանում են մնալ միջնորդ և շարունակել զբաղվել այս խնդրով, ապա նրանք պետք է ավելի պատասխանատու լինեն և կողմ չընկնեն: Նրանք պետք է փորձեն ձեռնարկել հաշվարկված քայլեր այս հարցը լուծելու և հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Դրանից հետո հրադադարը պետք է վերականգնվի և կայուն խաղաղություն հաստատվի: