Պուտինն ու Փաշինյանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը
 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը
21:10     24 08 2022    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

Պետությունների ղեկավարները շարունակել են քննարկել 2020 և 2021 թվականների եռակողմ համաձայնագրերի կատարման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Նշվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը»,- ասված է հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Փաշինյան  


Լրահոս