«Շուշան միշտ օտար քաղաք է եղել հայերի համար». Նախագահ
 «Շուշան միշտ օտար քաղաք է եղել հայերի համար».  Նախագահ
13:00     13 05 2021    
Մենք վերականգնել ենք «Խան գըզը Նատավան» աղբյուրը: Նախորդ անգամ, երբ հունվարին Շուշայում էի, ասացի, որ կվերականգնենք Նատավանի աղբյուրը: Կրկին աղբյուրը կլինի Շուշայի բնակիչների և հյուրերի տրամադրության տակ »:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 12-ին Շուշայում գտնվող «Խան գըզը Նատավան» աղբյուր այցի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

«Ատելի թշնամին չորացրել էր այս աղբյուրը, չորացրել բոլոր աղբյուրները: Սա ցույց է տալիս, որ Շուշան միշտ էլ օտար քաղաք է եղել հայերի համար: Այժմ Շուշան վերակենդանանում է, և վերականգնվել է Շուշայի խորհրդանիշներից մեկը ՝ «Խան գըզը Նատավան» աղբյուրը: Այսօր ես ջուր խմեցի այս աղբյուրից», - ասել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս