Anatolian Phoenix-2022. Ադրբեջանցի օդաչուները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Anatolian Phoenix-2022.  Ադրբեջանցի օդաչուները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:10     27 05 2022    
Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացված Anatolian Phoenix-2022 միջազգային որոնողափրկարարական զորավարժությունների ժամանակ առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում քարտեզի վրա հստակեցվել են առաջադրված խնդիրները, ուսումնասիրվել են թիրախները, կատարվել են պարաշյուտային պատրաստության վարժանքներ, ուղղաթիռներով ուսումնական թռիչքներ և ինքնաթիռների անձնակազմերի որոնողափրկարարական աշխատանքներ։

«Բարձրաստիճան դիտորդի օրվան» մասնակցել է պաշտպանության փոխնախարար, ԱՀ Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։

Հանդիպելով Ադրբեջանի ԶՈՒ Ռազմաօդային ուժերի զինծառայողների հետ՝ փոխնախարարը բարձր է գնահատել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զորավարժություն  


Լրահոս