Նախագահը գոհ չէ «Իսկանդերի» վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի պատասխանից
  Նախագահը գոհ չէ «Իսկանդերի» վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի պատասխանից
13:42     21 04 2021    
Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով նամակ է ստացել, սակայն բավարարված չէ գերատեսչության այս պատասխանից:

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակին: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի նախաձեռնել: Իրականում սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հայցի հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները»,- ասել է Ալիեւը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս