Զաքիր Հասանովը ստուգել է Քելբաջարի և Լաչինի մարտական դիրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:19
08 04 2022
ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են աշխատանքները բարձրլեռնային գոտում ծառայող ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։
Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը զննել են պետական սահմանի Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր, հետաքրքրվել այստեղ ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով։ Նշվել է, որ ստեղծված են բոլոր պայմանները գիշերային և ցերեկային ժամերին մարտականհերթապահությունը որակյալ կազմակերպելու և իրականացնելու համար։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։
Հանդիպելով անձնակազմի հետ՝ Զաքիր Հասանովը լսել է նրանց մտահոգությունները և հաջողություն մաղթել ծառայության մեջ։