Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի, հայկական ահաբեկչական խմբավորումների և նախկին խորհրդային բանակի Խանքենդիում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի մասնակցությամբ ցեղասպանություն իրականացվեց Խոջալու քաղաքի խաղաղ բնակչության նկատմամբ։ Ցեղասպանության ժամանակ հատուկ դաժանությամբ սպանվել է 613 մարդ, այդ թվում՝ 106 կին, 63 երեխա, 70 ծեր, 1275 հոգի պատանդ է վերցվել ու խոշտանգումների ենթարկվել: Այն ժամանակ աշխարհի մի շարք առաջատար հեռուստաալիքները, The Times, The Guardian պարբերականները, Reuters և BBC լրատվական գործակալությունները հաղորդել են Խոջալիում հատուկ դաժանությամբ իրականացված ոճրագործությունների մասին։«Memorial» մարդու իրավունքների կենտրոնի և «Human Rights Watch» կազմակերպությունների զեկույցներում տեղ են գտել տեղեկություններ՝ Խոջալուի ցեղասպանության մասին։ Ներկայումս Խոջալուի կոտորածը դատապարտող բանաձևեր ու որոշումներ են ընդունել 17 պետությունների օրենսդիր մարմինները և ԱՄՆ-ի 24 նահանգներ։ ԻՀԿ-ն Հայաստանը ճանաչել է որպես ագրեսոր, իսկ Խոջալուի ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն։ Չնայած ցեղասպանությունից անցել է 30 տարի, ցավոք, միջազգային հանրությունը որդեգրելով երկակի չափանիշներ, անհրաժեշտ քաղաքական և իրավական գնահատական չի տալիս ցեղասպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։