Նախագահը ստորագրել է ներման կարգադրություն
 Նախագահը ստորագրել է ներման կարգադրություն
20:18     18 03 2021    
Նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է հրապարակել մի շարք դատապարտյալների ներման մասին:

Պատժի չկրած մասից ազատ են արձակվել ազատազրկման դատապարտված 475 անձինք. Հայտնում է Zinvor.info-ն:

Ազատազրկման դատապարտված 98 անձանց պատժի չկրած մասը կրճատվել է կիսով չափով.

Ցմահ ազատազրկման դատապարտված 3 անձանց պատժաչափը փոխարինվել է 25 տարվա պատժաչափով:

Պատժից ազատվել են պայմանական ազատազրկման դատապարտված 2 անձինք:

Ազատությունից զրկելու դատապարտված և պատիժը կասեցված 3 անձինք ազատվել են պատժից:

Պատժի չկրած մասից ազատվել են ազատության սահմանափակման դատապարտված 9 անձինք:

Պատժի չկրած մասից ազատվել են ուղղիչ աշխատանքի դատապարտված 12 անձինք.

Տուգանքի դատապարտված 23 անձինք ազատվել են պատժից:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս