30 տարի է անցել Գարադաղլը գյուղի ողբերգության օրվանից
 30 տարի է անցել Գարադաղլը գյուղի ողբերգության օրվանից
00:00     17 02 2022    
30 տարի է անցել Հայաստանի զինված ուժերի կողմից՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղի օկուպացիայից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական զինված կազմավորումները, Խանքենդիում կենտրոնացված 366-րդ մոտոհրաձգային գնդի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի աջակցությամբ՝ 1992 թ. փետրվարի 15-ից սկսած, հարձակման են անցել Գարադաղլը գյուղի վրա: Երկօրյա ծանր մարտերից հետո, հայերը ճեղքելով պաշտպանությունը՝ փետրվարի 17-ին օկուպացրել են գյուղը։

Գյուղը լիովին ավերվել է, վայրենի հաշվեհարդար է իրականացվել խաղաղ բնակչության՝ անմեղ երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ։ Գերի է վերցվել 117 մարդ, որոնցից մոտ 80 մարդ այնուհետև դաժանությամբ սպանվել է, 6 հոգի անհետ կորել է։

Ականատեսները պատմել են նաև, որ գերի վերցված ադրբեջանցիներից 43-ը գնդակահարվել է Խանքենդիից երկու կիլոմետր հեռավորության վրա, որից հետո նրանցից ոմանց գլխատել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Գարադաղլը   Ողբերգություն