Ռուդենկոն եւ Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ռուդենկոն եւ Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
11:25     15 02 2022    
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայկական եւ թուրքական կողմերի միջեւ մոսկովյան պայմանավորվածությունների (այս տարվա հունվարի 14-ին) կատարման, ինչպես նաեւ փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։

Ռուսական կողմը հաստատել է հետագայում եւս Երեւանի եւ Անկարայի միջեւ շփման կետերի որոնմանը աջակցելու իր պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանի կայունության եւ կայուն զարգացման։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս