Լաչինում բացվեց հիդրոէլեկտրակայանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Լաչինում բացվեց հիդրոէլեկտրակայանը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:14     15 02 2021    
Բացվել է Լաչինի Գուլեբիրդ գյուղում կառուցված հիդրոէլեկտրակայանը:

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը ազատագրված տարածքներ կատարած այցի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

«Մեր Գուլեբիրդ գյուղ գնալու պատճառը կարճ ժամանակում կառուցված հիդրոէլեկտրակայանի բացումն է: Այս նախագիծը կլինի առաջին էլեկտրակայանը ազատագրված հողերում», - ասել է Նախագահը:

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Instagram-ի իր էջում տարածել է Նախագահի տեսանյութերը:

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ու իրենց դուստրը՝ Լեյլա Ալիեւան, փետրվարի 14-ին այցելել էին Ֆիզուլի, Զանգիլան, Լաչին և Ջաբրայիլ շրջաններ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս