Ադրբեջանի նախագահը կրկին նախազգուշացրել է Հայաստանին
  Ադրբեջանի նախագահը կրկին նախազգուշացրել է Հայաստանին
14:43     31 01 2022    
«21-րդ դարում հայկական ֆաշիզմի իրականացրած այս ավերածությունները բոլորի համար պետք է դառնան ցուցիչ այն բանի, որ ֆաշիզմում լավ ու վատ չկա»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունվարի 30-ին Գյանջա կատարած այցի շրջանակներում «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Դա պետք է իմանան և գիտակցեն նաև հայերի հովանավորները, Հայաստանի թիկունքում կանգնած շրջանակները, գնահատեն մեր պատմական առաքելությունը, թե ինչ աղետ ենք կանխել։ Մենք ոչ միայն ազատագրեցինք մեր տարածքները, այլև մաքրեցինք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այդ բարբարոս ուժերից։ Կրկնում եմ, հիմա նրանք գտնվում են թշվառ վիճակում: «Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք նորից գլուխ չեն բարձրացնի: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր տարածաշրջանում ծագի հայկական ֆաշիզմ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին վերածվի Ադրբեջանի համար պոտենցիալ սպառնալիքի: Եթե նման բան նկատենք, ապա տեղում կոչնչացնենք: Սա բոլորը պետք է իմանան», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս