Նախագահ. Վստահ եմ, որ իրանական ընկերությունները կսկսեն ակտիվորեն աշխատել ազատագրված հողերում
  Նախագահ.  Վստահ եմ, որ իրանական ընկերությունները կսկսեն ակտիվորեն աշխատել ազատագրված հողերում
11:31     26 01 2022    
«Վստահ եմ, որ մոտ ապագայում իրանական ընկերությունները կսկսեն ակտիվորեն աշխատել ազատագրված հողերում»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունվարի 25-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Գասեմիի գլխավորած պատվիրակության հետ տեսակապի ձևաչափով հանդիպման ժամանակ։

«Էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել: Նախնական բանակցություններ են անցկացվել իրանական կողմի հետ, և այժմ մենք սպասում ենք կոնկրետ արդյունքների: Երեկ դուք ձեր աչքով տեսաք ազատագրված տարածքների ավերածությունները»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս