Իլհամ Ալիև. Պատերազմից հետո իրանա-ադրբեջանական կապերն էլ ավելի մեծ թափ ստացան
  Իլհամ Ալիև.  Պատերազմից հետո իրանա-ադրբեջանական կապերն էլ ավելի մեծ թափ ստացան
12:12     26 01 2022    
Հայրենական պատերազմից հետո հիանալի հնարավորություններ ի հայտ եկան տարածաշրջանային համագործակցության համար, իրանա-ադրբեջանական կապերն էլ ավելի մեծ թափ ստացան։ Տարածաշրջանային համագործակցության համար այժմ ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Գասեմիի գլխավորած պատվիրակության հետ տեսակապի ձևաչափով հանդիպման ժամանակ։

«Առաջին հանդիպումն արդեն կայացել է, վստահ եմ, որ դրանք կանցկացվեն կանոնավոր կերպով և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադբեջան  


Լրահոս