Իլհամ Ալիև. Հայաստանը լիովին դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից
  Իլհամ Ալիև.  Հայաստանը լիովին դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից
14:48     13 01 2022    
«Ցավոք, Հայաստանը մինչև վերջ դասեր չի քաղել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից: Դրա համար էլ շատ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց դա անել, և այսօր մենք գտնվում ենք ամբողջ սահմանի հիմնական կետերում: Ոչ միայն տեղավորվել ենք, այլև ստեղծել ենք ծառայության իրականացման ժամանակակից ենթակառուցվածք»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունվարի 12-ին՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Քանի որ այնտեղ եղանակը շատ ցուրտ է, և ծառայություն իրականացումը շատ դժվար է, ձյան հաստությունը հասնում է 3-4 մետրի»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս