Պատերազմից հետո Ադրբեջանը 700 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցել Հայաստանի հետ սահմանին
 Պատերազմից հետո Ադրբեջանը 700 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցել Հայաստանի հետ սահմանին
14:17     13 01 2022    
Պատերազմի ավարտից հետո Քալբաջարի, Լաչինի, Զանգիլանի և Գուբադլիի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դեպի դիրքեր, սահմաններ, բարձրանում են դեպի լեռներ»,- ասել է Նախագահ:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իրենք հաստատվել են բոլոր հիմնական սահմանամերձ բնակավայրերում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս