«Աշխարհը գիտի, որ Զանգեզուրը, Գոյչան, Իրևանը տվել են Հայաստանին». Իլհամ Ալիև
|
|
«Հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
|
Նախագահի խոսքով` եթե կողմերի միջեւ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն պետք է պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ կետեր։
«Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իլհամ Ալիեւ։
Նախագահի կարծիքով` Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի դա չանելու համար։
«Բոլորը լավ գիտեն, աշխարհը գիտի, որ Զանգեզուրը, Գոյչան, Իրևանը տվել են Հայաստանին։ Մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Չեք ուզո՞ւմ: Հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք մտադիր չենք նրանցից անընդհատ խաղաղություն խնդրել։ Մենք դա անում ենք տարածաշրջանի ապագայի և պատերազմից խուսափելու համար։ Եթե չհամաձայնվեն, մենք ոչինչ չենք կորցնի, հակառակը՝ իրենք կկորցնեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հեշթեգներ.
Զանգեզուր
Ադրբեջան
Իլհամ-Ալիև