Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․ քննարկել են Ղարաբաղը եւ Ղազախստանը
 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․  քննարկել են Ղարաբաղը եւ Ղազախստանը
13:19     12 01 2022    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ Ղազախստանում խաղաղապահ զորախմբի աշխատանքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիայի ընթացքի շուրջ։ Ընդգծվել է խաղաղապահ զորախմբի արդյունավետ եւ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Քննարկվել է նաեւ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,-նշել են Կրեմլում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Փաշինյան   Ղարաբաղ  


Լրահոս