Իլհամ Ալիևը նամակ է հղել Մեդվեդևին՝ կապված ռուս պատգամավորի Ղարաբաղ կատարած անօրինական այցի հետ
 Իլհամ Ալիևը նամակ է հղել Մեդվեդևին՝ կապված ռուս պատգամավորի Ղարաբաղ կատարած անօրինական այցի հետ
17:04     07 01 2022    
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հերթական անգամ անօրինական այց է կատարել Ադրբեջանի տարածք։ Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամն ամանորյա տոներին անօրինական այց է կատարել՝ ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող Ադրբեջանի տարածքներ, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել։

APA-ի ստացած տեղեկությունների համաձայն, նրա քայլը սուր բողոք է առաջացրել Ադրբեջանի ղեկավարության մոտ, հայտնում է Zinvor.info-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում խիստ բողոք է հայտնել նրա ղեկավարած կուսակցության անդամի՝ Ադրբեջանի տարածք անօրինական այցի դեմ։

Նշենք, որ Վ.Միլոնովը ավելի վաղ ևս, բազմիցս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մեդվեդև  


Լրահոս