Նախագահ. Տարբերությունը մոտ քսանապատիկ է
  Նախագահ.  Տարբերությունը մոտ քսանապատիկ է
12:22     20 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ալիեւը հարցազրույց է տվել իտալական Il Sole 24 Ore թերթին։

«Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ։ Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած սարսափելի ավերածությունները եւ նայենք երկու երկրների բնակչությանը, ապա կարելի է ավելի քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն»,- ասել է Ալիեւը։

Նա հայտարարել է, թե ցանկանում է, որ մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա․ «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով (ինչ որ Հայաստանին)»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս