Նախագահ. «Ադրբեջանի պետությունը միշտ պետք է ունենա ուժեղ բանակ»
  Նախագահ.  «Ադրբեջանի պետությունը միշտ պետք է ունենա ուժեղ բանակ»
20:54     24 12 2020    
Մենք նվաճել ենք հաղթանակը, թշնամուն դուրս ենք մղել մեր հողերից: Բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի քանի տարի անց հայկական ֆաշիզմը կրկին չի բարձրանա: Հետեւաբար, ադրբեջանական պետությունը միշտ պետք է ուժեղ լինի: Ադրբեջանական պետությունը միշտ պետք է ունենա ուժեղ բանակ:

Այս մասին Գուբադլի կատարած այցի ժամանակ հայտարարել է Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, հաղորդում է Zinvor.info-ն:

«Մենք գիտենք մեր ուժը: Աշխարհը գիտի մեր ուժը: Ցանկության դեպքում մենք կարող էինք ցանկացած ռազմական գործողություն իրականացնել ոչ միայն մեր, այլ նաև Հայաստանի տարածքում: Մենք դա կարող ենք անել այսօր: Դա գիտի նաեւ հայկական կողմը: Պարզապես մենք միշտ հարգել ենք միջազգային իրավունքը, և ես միշտ ասել եմ, որ այլ երկրների հողերի հետ մենք ոչ մի գործ չունենք: Մենք պետք է ապրենք մեր հողի վրա, կապրենք, թշնամուն դուրս ենք մղել մեր հողից, վերականգնելու ենք ամբողջ տարածաշրջանը», - ասաց Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ