Վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ Փաշինյան
Վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․  Փաշինյան
10:34     15 12 2021    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ամփոփելով արդյունքները։

Գրառումը ներկայացնում ենք ստորև,

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրյուսել   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս