Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Գոնագքենդ ավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան պատերազմին, ապա դա մեր ընդհանուր Հաղթանակն է։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իր ծառայությամբ, իր աշխատանքով մոտեցրեց այս սուրբ օրը։ Օկուպացիայի ողջ ընթացքում Ղարաբաղը ապրել է մեր սրտերում, մեծացել է երիտասարդ սերունդը, որը չի տեսել Ղարաբաղը։ Նրանք իրենց կյանքի ու արյան գնով ազատագրեցին Ղարաբաղը։ Մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ժողովրդի արժանապատվությունը։ Եվ այժմ նոր փուլ է սկսվում»,- ասել է պետության ղեկավարը։