Պաշտպանության նախարարն այցելել է կոմանդոսի նոր զորամաս - ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:17
26 11 2021
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ շարունակվում են աշխատանքները ադրբեջանական բանակի մարտունակության հետագա բարձրացման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք մասնակցել են՝ նորաստեղծ օպերատիվ կոմանդոսի զորամասի անձնակազմին բերետների հանձնման արարողությանը։
Պաշտպանության նախարարը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, ընդգծել է՝ Թուրքիայի զինված ուժերի փորձի վրա հիմնված՝ հրամանատարական դասընթացների կարևորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման գործում և հաջողություններ մաղթել անձնակազմին ծառայության մեջ։
Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել անձնակազմին՝ ցանկացած պահի պատրաստ լինել Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված նոր մարտական առաջադրանքների կատարմանը։
Զ.Հասանովը բարձր է գնահատել Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի զինծառայողների, այդ թվում՝ զորամասի անձնակազմի ցուցաբերած խիզախությունն ու սխրանքը։