Ադրբեջանի ԳԴ-ն ու ՆԳՆ-ն՝ Շուշա քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին
 Ադրբեջանի ԳԴ-ն ու ՆԳՆ-ն՝ Շուշա քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին
11:47     13 11 2021    
Շուշա քաղաքի մոտակայքում մարտական հերթապահություն իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ թիվ N զորամասի և ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղղությամբ ահաբեկչի կողմից նռնակ նետելու հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հաֆիզ Նասիբովը և ևս երկու զինծառայողներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համատեղ հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-գլխավոր-դատախազություն   ՆԳՆ  


Լրահոս