Իլհամ Ալիեւը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններից
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից։
|
Նախագահը մասնավորապես ասել է, որ ուշ թե շուտ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները պատիվ եւ օգուտ չեն բերի, իսկ եթե չհասկանա, ապա ավելի շատ կծանրացնի իր վիճակը։
Այս մասին Իլհամ Ալիեւը ասել է նախօրեին Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ 1920-ական թվականներին Խորհրդային Միության ղեկավարությունը Ադրբեջանի մի մասը տվել է Հայաստանին եւ դրանով իսկ թյուրքական աշխարհը բաժանել է, եւ հիմա թյուրքական աշխարհի աշխարհագրությունը կվերականգնվի՝ լոգիստիկ նախագծերի շնորհիվ»։
Իլհամ Ալիեւը նաեւ խոսել է այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ասելով, որ դրա գործարկումը ողջ ռեգիոնի համար նոր հնարավորություններ կբացեն։
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիեւ
Ադրբեջան