Նախագահ. Ամեն ինչ կախված է Երեւանի դիրքորոշումից
  Նախագահ.  Ամեն ինչ կախված է Երեւանի դիրքորոշումից
14:34     05 11 2021    
Ադրբեջանի նախագահը դժգոհում է սահմանների սահմանազատման հարցում Հայաստանի արձագանքի բացակայությունից։

Նախագահ Իլհամ Ալիեւն իր դժգոհությունն է հայտնել «Աշխարհը COVID-19-ից հետո» Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Մենք առաջարկել ենք սկսել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Բայց, ցավոք, պատասխան չի ստացվել»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով` Ադրբեջանն առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում. «Մենք պետք է նայենք ապագային։ Մենք ցանկանում ենք մեր ապագան տեսնել անվտանգ, կանխատեսելի եւ լայնածավալ համագործակցությանը պատրաստ»,- ընդգծել է Ալիեւը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է Երեւանի դիրքորոշումից։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել եւ խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը եւ որոշել սահմանները: Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա, նրանք լռում են»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս