Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Azertac-ին, նամակում ասվում է.
«Այսօր քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով հզոր և կայուն Թուրքիայի Հանրապետությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ ծրագրերն ու նախագծերը ծառայում են Ձեր եղբայրական երկրի համակողմանի առաջընթացին և վերելքին։ Անկասկած, Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահությունը կարևորագույն գործոն է, որն ապահովում է Ձեր կողմից հետապնդվող զարգացման ռազմավարական ուղու հաջողությունը:
Ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական կապերը, որոնք հիմնված են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը և ազգային ու հոգևոր արժեքները, մեր միասնության և համերաշխության վառ արտահայտությունն են։ Ներկայումս մենք ականատես ենք լինում այդ կապերի պատմական շրջանին։ Շուշայի հռչակագրով սահմանված նպատակներին ու ուղղություններին համապատասխան՝ մեր դաշնակցային հարաբերություններն ամեն օր ընդլայնվում ու հարստանում են նոր բովանդակությամբ։ Ձեր վճռական, միանշանակ քաղաքական և բարոյական աջակցությունը, ինչպես նաև Թուրքիայի եղբայրական պետության և ժողովրդի աջակցությունը մեծ դեր խաղացին Ադրբեջանի՝ իր օկուպացված հողերի ազատագրման պայքարում։ Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցությունը, որը ևս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց տվեց ադրբեջանա-թուրքական համերաշխությունը»։