Պատերազմի առաջինից մինչև վերջին օրը Ադրբեջանի Զինված ուժերը միայն առաջ են գնացել
Պատերազմի առաջինից մինչև վերջին օրը Ադրբեջանի Զինված ուժերը միայն առաջ են գնացել
11:07     26 10 2021    
Յուրաքանչյուր բնակավայրի ազատագրումը պատմական իրադարձություն է։ Պատերազմի առաջինից վերջին օրը Ադրբեջանի Զինված ուժերը միայն առաջ են գնացել: Պատերազմի առաջին օրը չորս գյուղերի ազատագրումը մեծ ուրախություն պարգևեց ադրբեջանական ժողովրդին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Azertac-ին, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Գուբադլիի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Երկար տարիներ անց, մենք բոլորս վայելեցինք այս հաղթանակի բերկրանքը», - ասել է պետության ղեկավարը՝ շեշտելով, որ այն ժամանակ ոչ ոք չէր կարող ասել, թե որքան է տևելու պատերազմը, քանի որ Ադրբեջանը ծրագրում էր ազատագրել իր բոլոր օկուպացված հողերը:

Խոսելով Գուբադլիի ազատագրման մասին՝ նախագահը նշել է, որ այսօր նշանակալի և պատմական օր է Գուբադլիի շրջանի համար: Նախագահն ընդգծել է, որ ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական հաղթական բանակը ազատագրեց Գուբադլին հայկական օկուպացիայից և այսուհետ հոկտեմբերի 25-ը մեր պատմության մեջ կնշվի որպես Հաղթանակի օր։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս