Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին Զանգիլանի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվի առնելով այս բնական գեղեցկությունը՝ կկառուցվի ժամանակակից, շատ գեղեցիկ քաղաք։ «Խելացի գյուղի» առաջին նախագիծն իրականացվում է հենց Զանգիլանի շրջանում: «Որոշ շենքեր արդեն պատրաստ են, մենք կփորձենք հաջորդ տարվա սկզբին, կամ գուցե այս տարվա վերջին, սկսել Զանգիլանի բնակիչների վերաբնակեցումը», - նշել է Իլհամ Ալիևը: