Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ անկախության վերականգնման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում:
«Այսօր, մեր անկախության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ՝ մենք անկախության վերականգնման տարեդարձը նշում ենք, որպես հաղթական ժողովուրդ, որն ապահովեց իր տարածքային ամբողջականությունը: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին՝ մեր նորագույն պատմության այս նշանակալի իրադարձության կապակցությամբ և փոխանցում իմ լավագույն ցանկությունները:
Մեր անկախությունը հավերժ է, անշրջելի, անխորտակելի», - ասվում է ուղերձում: