Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ֆիզուլի քաղաքի ազատագրումը մեզ լրացուցիչ բարոյական ուժ տվեց: Դրանից հետո, Ադրբեջանի Զինված ուժերը, մեծ ինքնազոհություն դրսևորելով՝ հաջողությամբ շարունակեցին իրենց փրկարար առաքելությունը: Ֆիզուլիի ազատագրումից 3 օր անց ազատագրվեց Զանգիլան քաղաքը, իսկ դրանից հինգ օր հետո` Գուբադլին, հետո մենք դուրս եկանք Լաչինի միջանցք, և այսպիսով, պատերազմի ելքը ոչ ոքի համար գաղտնիք չէր», - նշել է պետության ղեկավարը: