Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, պետության ղեկավարի շնորհավորական ուղերձում նշված է, որ իր նախաձեռնությամբ առաջադրված օրինագծի ընդունմամբ՝ այս տարվանից հոկտեմբերի 18 - ը մեր երկրում նշվելու է որպես Անկախության վերականգնման օր:
«Այսօր, անկախության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ, մենք՝ որպես պատերազմում հաղթած, իր տարածքային ամբողջականությունը վերականգնած ժողովուրդ, նշում ենք մեր անկախության վերականգնման տարեդարձը՝ որպես հաղթանակած ժողովուրդ:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին՝ մեր պատմության այս նշանակալից իրադարձության կապակցությամբ», - ասվում է ուղերձում: