Իլհամ Ալիևը դիմել է հայ ժողովրդին
 Իլհամ Ալիևը դիմել է հայ ժողովրդին
18:52     16 10 2021    
Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, և պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ», - ասել է Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,֊ասել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս