Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ղարաբաղի տարածքը թմրանյութ փոխադրելու համար
 Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ղարաբաղի տարածքը թմրանյութ փոխադրելու համար
12:46     16 10 2021    
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը մոտ 30 տարի Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները Եվրոպա թմրամիջոց փոխադրելու համար։

«Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկինում 30 տարի Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան եւ հետագայում Եվրոպա»,-ասել է նախագահը։

Իլհամ Ալիեւ նշել է, որ օկուպացված տարածքներում տների եւ շենքերի քարերը վաճառել են Հայաստանում եւ Իրանում։

«Ինչպես նաեւ մեծ վնաս է հասցվել բնությանը, մոտ 60 հազար հեկտար անտառ է հատվել, վաճառվել Հայաստանում եւ Իրանում»,-նշել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Իրան  


Լրահոս