Ադրբեջանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում
  Ադրբեջանի նախագահ.  Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում
12:35     15 10 2021    
«Մեկ տարի է անցել պատերազմի ավարտից և Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակից: Հետկոնֆլիկտային շրջանն ընդհանուր առմամբ հանգիստ է անցնում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող խորհրդի նիստում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով»,-ասել է պետության ղեկավարը:

Նա հիշեցրել Է, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որը վերջ է դրել հակամարտությանը:

Նախագահ Իլհամ Ալիևը նաև հատուկ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ ռազմական գործողությունների դադարեցման գործում, ինչը հնարավորություն տվեց խուսափել երկու կողմերի մեծ կորուստներից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս