Ներկայացվել է հարկադիր վերաբնակների իրավունքների խախտումների մասին միջազգային զեկույցը
 Ներկայացվել է հարկադիր վերաբնակների իրավունքների խախտումների մասին միջազգային զեկույցը
11:54     13 10 2021    
Կայացել է Բաքվի պետական համալսարանի (ԲՊՀ) իրավաբանական ֆակուլտետի՝ «Մարդու իրավունքների և տեղեկատվական իրավունքի» հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից պատրաստված՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում հարկադիր վերաբնակների իրավունքների խախտումների մասին» համապարփակ միջազգային զեկույցի շնորհանդեսը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ արարուղության սկվելուց առաջ, մեկ րոպե լռությամբ հարգվել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութան համար իրենց կյանքը զոհաբերած շեհիդների հիշատակը։

Մտահաղացման հեղինակ և նախագծի ղեկավար, ԲՊՀ-ի ռեկտոր Էլչին Բաբաևը նշել է, որ զեկույցի նախապատրաստման հիմնական նպատակ է հանդիսանում՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30 տարվա օկուպացիայի հետևանքով հասցված վնասի մասշտաբների որոշումը, միջազգային փորձի ուսումնասիրման միջոցով խախտված իրավունքների վերականգնումը, և, վերջապես, Հայաստանի կողմից վնասի հատուցման համար միջազգային-իրավական մեխանիզմների վերլուծումը։

Նրա խոսքով, նախքան օկուպացիան, օկուպացիայի ժամանակահատվածում և տարածքների ազատագրումից հետո, հարկադիր վերաբնակների հիմնարար իրավունքները և ազատությունները ճանաչվում են միջազգային փաստաթղթերով, և նրանց խախտված իրավունքները պետք է վերականգնվեն։

Ռեկտորը հավելել է, որ երկու լեզուներով պատրաստված զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին։

Միլլի Մեջլիսի (խորհրդարան) առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին նշել է, որ ազատագրված տարածքներին հասցված վնասը միշտ եղել է արդիական. «Ադրբեջան են հրավիրվել նաև օտարերկրյա իրավաբաններ։ Նրանք լուրջ աշխատանք են անցկացնում օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին հասցված վնասի հաշվարկման ուղղությամբ»։

Զեկույցը պարունակում է՝ ընդհանուր մոտեցումներ և մեթոդաբանություններ, երկար ժամանակ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքների մասին ընդհանուր տեղեկություններ, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված ընդունված միջազգային փաստաթղթերի վերլուծությունը, հարկադիր վերաբնակների հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումը, օկուպացիայի հետ կապված՝ հասցված մոտավոր վնասը, գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, այլ պետությունների փորձը և այլն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԵՍԿՕ  


Լրահոս