Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել անհայտ կորած համարվող զինծառայողի
 Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել անհայտ կորած համարվող զինծառայողի
09:00     07 10 2021    
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել զինծառայող Արթուր Դավիդյանին, ով անհայտ կորել էր հայ-ադրբեջանական սահմանին:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել է Ադրբեջանցի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ -ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս