Նախագահը ծաղրում է Իրանին` լուսանկարվելով իսրայելական ԱԹՍ-ների հետ
|
|
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանին սահմանակից Ջեբրայիլի շրջանում կեցվածք է ընդունել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ:
|
«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», - ասել էր Իլհամ Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջեբրայիլում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:
Պետության ղեկավարն ասել էր, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», - ասել էր Ադրբեջանի նախագահը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ