Իլհամ Ալիև. Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա
11:13     05 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մերժում է ադրբեջանա-իրանական պետական սահմանին Իսրայելի ներկայության վերաբերյալ իրանցի պաշտոնյաների մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով:

«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանն այս տարածաշրջան է բերել Իսրայելին: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Այստեղ որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին», - երկուշաբթի ասել է Իլհամ Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականի շրջանում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել:

«Ապացույցներ կա՞ն: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտություն անել մեր դեմ», - ասել է Նախագահը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս