Իլհամ Ալիևն այցելել է Թերթերի և Բարդայի շրջաններ
 Իլհամ Ալիևն այցելել է Թերթերի և Բարդայի շրջաններ
09:59     04 10 2021    
Հոկտեմբերի 3 -ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թերթերի և Բարդայի շրջաններ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարը ծաղիկներ է դրել մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի՝ Թերթերի կենտրոնում գտնվող հուշարձանի պատվանդանին:

Երկրի ղեկավարը մասնակցել է Թերթերի շրջանի Սուգովուշան ավան և Թալիշ գյուղ տանող ավտոմոբիլային ճանապարհների բացմանը:

Նախագահ Իլհամ Ալիևը դրել է Թալիշ-Թափգարագոյունլու-Գաշալթը-Նաֆթալան ավտոմոբիլային ճանապարհի հիմքը:

Երկրի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանի դրոշը Թերթերի շրջանի Սուգովուշան ավանում և Թալիշ գյուղում: Թալիշ գյուղում Ադրբեջանի նախագահն այցելել է հայերի կողմից ավերված ալբանա-ուդինական և ուղղափառ եկեղեցիներ:

Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նոր վերակառուցված «Սուգովուշան -1» և «Սուգովուշան -2» փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Թերթերի քաղաքի բնակիչ Սահիբ Իսմայիլովի տուն, որը Հայրենական պատերազմի ժամանակ ավերվել էր Հայաստանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության ժամանակ՝ «Սմերչ» հրթիռների կիրառմամբ և ծանոթացել նորակառույց տանը ստեղծված պայմաններին:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս