Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով
|
|
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել:
|
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը, գրում է «РИА Новости»-ն:
Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում: Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը:
«Եվ, իհարկե, խոսվել է նաև Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը լրագրողներ:
Հեշթեգներ.
Ռուսաստան
Թուրքիա