Նախագահ. Հայաստանում գիտեն, թե ինչպես կարող ենք պատասխանել
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում դիմել է Հայաստանին:
|
«Իմ խոսքերը կարող են կոպիտ թվալ. ես զգուշացրել և զգուշացնում եմ Հայաստանին` ցանկացած սպառնալիք մեր երկրի համար կստանա կոշտ պատասխան, և Հայաստանում գիտեն, թե ինչպես կարող ենք պատասխանել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը ոչ մի շանս չունի մեր դեմ: Մենք չենք ուզում նոր պատերազմ սկսել, դա մեզ պետք չէ: Բայց ես կարծում եմ, որ այժմ ժամանակն է զգուշացնել հայերին, որ պետք չէ մտածել վրեժի մասին, այլ պետք է մտածել ապագայի մասին »,-ասել է Իլհամ Ալիեւը:
Նախագահը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, սկսել սահմանների սահմանազատում և սահմանագծում, նախապատրաստվել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցություններին:
Իլհամ Ալիևը նաև բացառել է Արցախում բնակվող հայերին ինքնավարություն տալու հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցություններին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քաջատեղյակ են Ադրբեջանի դիրքորոշմանը: Ժամանակին մենք առաջարկում էինք հայերին տրամադրել ինքնակառավարման որոշակի աստիճան, սակայն նրանք անընդհատ մերժում էին այս տարբերակը: Նրանք խոսում էին միայն անկախության մասին: Եվ հիմա, երբ հակամարտությունն ավարտվեց, նրանք ինքնավարության հարց են բարձրացնում: Բայց մեր օրակարգը չի ներառում նրանց որևէ ինքնավարություն տալը», - ասել է Նախագահը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ