«Փաշինյան, դու որտե՞ղ ես ստորագրել այս փաստաթուղթը». Նախագահ
 «Փաշինյան, դու որտե՞ղ ես ստորագրել այս փաստաթուղթը».  Նախագահ
21:26     11 11 2020    
Առաջին շաբաթներից հետո նրանք հասկացան, որ չեն կարողանա կանգնել մեր դիմաց: Ուստի նրանք սկսեցին ավելի ակտիվ դիմել միջազգային հանրությանը, որ միջազգային կազմակերպություններ, որոշ երկրներ դադարեցնեն մեզ: Իսկ ես ասում էի, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ, մենք գնալու ենք մինչեւ վերջ: Փաշինյանը պետք է ընդունի իմ պայմանները և հայտարարի, որ ինքը որ պատմության մեջ դուրս գալիս է որոշ շրջաններից, և մենք դրան հասել ենք:

Այս մասին թիվ 1 կլինիկական բժշկական կենտրոնում բուժվող զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նախագահն ասել է, որ այս հայտարարությունն իրականում Հայաստանի խաղաղ կապիտուլյացիայի ակտ էր. «Ճիշտ այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Հիտլերի կողմնակիցները կապիտուլյացիայի ակտ ստորագրեցին դաշնակից երկրների ռազմական ղեկավարների առջև, ես էլ ասում էի, որ Փաշինյանը պետք է կապիտուլյացիայի ակտը ստորագրի կենդանի ձևաչափով՝ տեսաժողովի տեսքով: Բայց անկեղծ ասած, դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չհամառել այս հարցը: Ես կարծեցի, որ Փաշինյանն արդեն բավական նվաստացած է, պատժված իր տգեղ արարքների համար, փաստորեն, ծնկի իջավ ու ընդունեց իմ բոլոր պայմանները: Ստորագրված հայտարարության մեջ հաստատվել է նաև Աղդամի, Լաչինի և Կալբաջարի շրջաններից օկուպանտ ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ես ասացի, որ չեմ առարկում: Ես ասացի, որ գնա ու ստորագրի որտեղ ուզում է՝ մութ սենյակում, պահեստում, տեսախցիկներից հեռու: Այդպես էլ եղավ: Իմ և Նախագահ Պուտինի ստորագրման արարողությունը տեսել է Ադրբեջանի ողջ ժողովուրդը: Փաշինյան, դու որտե՞ղ ես ստորագրել այս փաստաթուղթը: Այնքան էլ նշանակություն չունի: Որովհետեւ հիմա անհնար է գտնել նրան: Ոչ ոք էլ չի կարող հարցնել, այ Փաշինյան, դու որտե՞ղ ես ստորագրել այս փաստաթուղթը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս