Ղարաբաղի հայերը պարզապես պետք է ազատվեն քարոզչության ազդեցությունից
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայերից շատերը դիմել են Շուշայում գտնվող ադրբեջանական զինվորական հետակետում ծառայություն իրականացնող զինվորականներին, խնդրելով ընդունել աշխատանքի իրենց մոտ։
|
Նախագահը դա համարել է դրական փաստ, քանի որ նրանք գործազուրկ են եւ գտնվում են աղքատության մեջ, սակայն նման բան անել հնարավոր չէ, քանի դեռ հարցի իրավական կողմը կարգավորված չէ։
Իլհամ Ալիեւ նաեւ ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ժամանակ չի կորցրել եւ անմիջապես ձեռնամուխ է եղել իր հսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը։ Նախագահը շեշտել է, որ նման գործունեություն իրականացնելու համար միայն գումար ունենալը բավարար չէ եւ անհրաժեշտ է նաեւ ունենալ մարդային ռեսուրսներ, որակյալ կադրային բազա եւ տեխնիկական աշխատողներ։
Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ, իր խոսքերով ասած՝ Ղարաբաղի վերականգնումը նախ եւ առաջ արվում է իր երկրի քաղաքացիների համար, որպեսզի հնարավոր լինի փախստականների վերադարձն ապահովել։
Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, որ Ղարաբաղում բնակվող հայությանն ընդունում է որպես Ադրբեջան պետության քաղաքացիներ եւ պատրաստ է տրամադրել բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի քաղաքացիների համար եւ տրամադրվում են Ադրբեջան պետության կողմից։
Նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ Ղարաբաղի հայերը պարզապես պետք է ազատվեն քարոզչության ազդեցությունից եւ ընդունեն իրականությունը, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եւ իրենք պետք է կառուցեն իրենց ապագան։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ