Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10 -ի հայտարարության պայմանները
|
|
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի:
|
Այս մասին Իլհամ Ալիևը խոսել է «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։
Նախագահը միևնույն ժամանակ հայտնել է, թե իրենց համբերության բաժակը լցվում է։
«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ պետք է հաղորդակցություն հաստատվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Նման հաղորդակցության բացումը շատ ժամանակ չի պահանջում:Ճանապարհի ընդհանուր երկարությունն ընդամենը 40 կիլոմետր է,այս ճանապարհի կառուցումը հատուկ խնդիր չի առաջացնի՝ չնայած, որ Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը: Բանակցություններն ապարդյուն են: Այսինքն ՝ Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10 -ի հայտարարության պայմանները: Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերության բաժակը լցվում :Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատվությամբ », - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ